11:12  ,  6 փետրվարի, 2019

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվողը տեղափոխվել է «Կուբան»

Երեւանի «Փյունիկի», «Բանացի» ու Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Բալոյանը կարիերան կշարունակի Ռուսաստանում:

26-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Կուբան», որն այս պահին հանդես է գալիս Կրասնոդարի առաջնությունում, փոխանցում է ակումբի կայքը:

Մրցաշրջանի առաջին հատվածում Սարգիս Բալոյանը հանդես էր գալիս Երեւանի «Արցախում», որի հետ պայմանագիրը դեկտեմբերին խզել էր երկկողմ համաձայնությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում