17:39  ,  5 փետրվարի, 2019

Ռուսական «Արմավիրի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Բանանց»

Ռուսական «Արմավիրի» պաշտպան Ալբերտ Գաջիբեկովը կարիերան կշարունակի «Բանանցում»: Երեւանյան թիմում նա հանդես կգա վարձակալությամբ, հաղորդում է «Արմավիրի» մամուլի ծառայությունը:

30-ամյա ռուսաստանցի ֆուտբոլիստը հանդես է եկել նաեւ ռուսական «Լուչում», «Սոչիում», «Անժիում», Ստավրոպոլի «Դինամոյում», Լիպեցկի «Մետալուրգում», Տվերի «Վոլգայում», «Դագդիզելում»:

Ռուսաստանի Ազգային ֆուտբոլային լիգայի ընթացիկ առաջնությունում Գաջիբեկովը մասնակցել է 22 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում