14:43  ,  5 փետրվարի, 2019

Հայաստանի Մ-17 հավաքականը բաց է թողել 6 գոլ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել «Բանանց-2»-ի հետ եւ պարտվել 0:6 հաշվով: Խաղն անցկացվել է Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում:

«Բանանց-2»-ի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Էրիկ Պետրոսյանը, իսկ Հրաչյա Գեղամյանը, Աբրահամ Պորտուգալյանը եւ Կորյուն Սեդրակյանն աչքի են ընկել մեկական անգամ, հայտնում է ակումբի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս