13:12  ,  5 փետրվարի, 2019

NBA. Հարդենի 44 միավորներն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Հյուսթոնը» 118:110 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Ֆինիքսի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը, որը վաստակել է 44 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Սակրամենտոյի» խաղացող Մարվին Բագլին:

NBA, կանոնավոր առաջնություն

«Վաշինգտոն» – «Ատլանտա»՝ 129:137 (20:35, 37:26, 32:38, 40:38)

«Դետրոյտ» – «Դենվեր»՝ 129:103 (34:36, 34:19, 29:28, 32:20)

«Բրուքլին» – «Միլուոկի»՝ 94:113 (17:23, 25:28, 22:36, 30:26)

«Նոր Օրլեան» – «Ինդիանա»՝ 107:109 (20:25, 30:28, 24:30, 33:26)

«Ֆինիքս» – «Հյուսթոն»՝ 110:118 (28:32, 29:31, 23:31, 30:24)

«Սակրամենտո» – «Սան Անտոնիո»՝ 127:112 (37:25, 26:34, 35:27, 29:26)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում