12:08  ,  5 փետրվարի, 2019

Հայ ձյուդոիստներն անհաջող են հանդես եկել օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Հայաստանի ներկայացուցիչներ, հրազդանցի Շահեն Աբաղյանը (60 կգ) եւ երեւանցի Դավիթ Սարգսյանը (81 կգ) անհաջող են հանդես եկել Պորտուգալիայում անցկացված «Եվրոպա օփեն» ձյուդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Հայ մարզիկները մեկնարկային գոտեմարտերում պարտվել եւ եւ լքել պայքարը, փոխանցում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) եւ Արսեն Խանջյանը (90 կգ) կմասնակցեն Փարիզում (փետրվարի 10-12) եւ Դյուսելդորֆում (փետրվարի 22-24) անցկացվելիք միջազգային մրցաշարերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում