10:50  ,  5 փետրվարի, 2019

Միլները գոլային փոխանցումներով շրջանցեց Բեքհեմին

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները, գոլային փոխանցման հեղինակ դառնալով «Վեստ Հեմի» դեմ Անգլիայի առաջնության 25-րդ տուրի խաղում (1:1), Պրեմյեր լիգայում կատարել է 81-րդ արդյունավետ փոխանցումը:

Այդ ցուցանիշով 33-ամյա անգլիացին շրջանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմին եւ բարձրացել 7-րդ տեղ:

Պրեմյեր լիգայում Միլներից շատ գոլային փոխանցում կատարել են Ստիվեն Ջերարդը («Լիվերպուլ», 92), Դենիս Բերգկամպը («Արսենալ», 94), Ֆրենկ Լեմպարդը («Վեստ Հեմ», «Չելսի», «Մանչեսթեր Սիթի», 102), Ուեյն Ռունին («Էվերտոն», «Մանչեսթեր Յունայթեդ», 103), Սեսկ Ֆաբրեգասը («Արսենալ», «Չելսի», 111) եւ Ռայան Գիգզը («Մանչեսթեր Յունայթեդ », 162), փոխանցում է Opta-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով