21:27  ,  4 փետրվարի, 2019

Բալաշիխայում Մոուրինյոն ընկել է տափօղակի խորհրդանշական նետումից հետո

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Ռուսաստանի Բալաշիխա քաղաքում ներկա է եղել Հոկեյի մայրցամաքային լիգայի «Ավանգարդ» - ԲՄԱ հանդիպմանը եւ կատարել է տափօղակի խորհրդանշական նետումը: Դրանից հետո 56-ամյա մասնագետը սայթաքել է գորգի վրա եւ ընկել սառույցին: Մոուրինյոյին օգնել է պետերբուրգյան ակումբի հարձակվող Պավել Դացյուկը:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում