19:51  ,  4 փետրվարի, 2019

«Ալաշկերտը» ոչ ոքի խաղաց «Ակտոբեի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Անթալիայում անցկացրել է երկրորդ ստուգողական հանդիպումը՝ մրցելով Ղազախստանի «Ակտոբեի» հետ: Գրանցվել է ոչ ոքի՝ 1:1:

Առաջին խաղակեսում «Ակտոբեն» կարողացել է բացել հաշիվը հակագրոհի արդյունքում, իսկ երկրորդ խաղակեսում պատասխան գոլը հեռվից կատարած հարվածով խփել է Արտակ Եդիգարյանը:

Պատասխան գոլից հետո ալաշկերտցիները շարունակել են գրոհել, սակայն Ուրոշ Նենադովիչի և Գլաուսիոյի հարվածները նպատակին չեն հասել: Մեկ դրվագում էլ գեղեցիկ սեյվի հեղինակ է դարձել Հենրի Ավագյանը, հաղորդում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը:

Առաջին արտասահմանյան հավաքի վերջին` երրորդ խաղում, «Ալաշկերտը» փետրվարի 5-ին կհանդիպի Ուկրաինայի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Մարիուպոլի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում