17:49  ,  4 փետրվարի, 2019

Հրապարակվել է Սալային տեղափոխած ինքնաթիռի բեկորների լուսանկար ծովի հատակից (ֆոտո)

Թվիթերում AP-ի լրագրող Ռոբ Հարիսը հրապարակել է Ուելսի «Կարդիֆ Սիթիի» հարձակվող Էմիլիանո Սալային Ֆրանսիայից Ուելս տեղափոխված ինքնաթիռի բեկորների կադրեր ծովի հատակից: Լուսանկարը հատված է Լա Մանշ նեղուցում ստորջրյա որոնողական գործողության տեսագրությունից: Նշվում է, որ տեսանյութում երեւում է նաեւ երկու զոհերից մեկի դին, սակայն այդ հատվածից լուսանկար չի հրապարակվել: Կործանված ինքնաթիռում եղել են Սալան եւ օդաչու Դեւիդ Այբոթսոնը:

Էմիլիանո Սալայի ընտանիքին հայտնել են կործանված ինքնաթիռի հայտնաբերման մասին:

Հիշեցնենք որ Էմիլիանո Սալային տեղափոխած ինքնաթիռն անհետացել էր Ֆրանսիայի Նանտ քաղաքից Ուելսի մայրաքաղաք Կարդիֆ ուղեւորվելիս: Ինքնաթիռը նախատեսված վայրեջքից մեկ ժամ առաջ ռադարների էկրանից անհետացել էր Լա Մանշի ջրերի վրա:

28-ամյա ֆուտբոլիստն Ուելս էր մեկնել նույն ինքնաթիռով, որով օրեր առաջ Ֆրանսիա էր վերադարձել «Կարդիֆ Սիթիի» հետ պայմանագիր կնքելուց հետո:

Ուելսյան ակումբը 20,5 միլիոն եվրոյով էր գնել Էմիլիանո Սալային, որը 2015 թվականից հանդես էր գալիս ֆրանսիական «Նանտում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում