16:46  ,  4 փետրվարի, 2019

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնում է Թեհրան

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը փետրվարի 5-ին կմեկնի Թեհրան՝ մասնկացելու Թախթիի գավաթի խաղարկությանը: 

Թիմի կազմում ընդգրկվել են Վաղինակ Մաթեւոսյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանն ու Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ), Արման Մկրտչյանը (97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ):

Հավաքականը Երեւան կվերադառնա փետրվարի 10-ին, փոխանցում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում