01:54  ,  4 փետրվարի, 2019

ՊՍԺ-ի առաջին պարտությունը (տեսանյութ)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն առաջին պարտությունը կրեց 23-րդ տուրում: Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Լիոնին» եւ պարտվեց 1:2 հաշվով: Առանց վնասվածքից ապաքինվող Նեյմարի խաղացող ՊՍԺ-ն խփեց արագ գոլ, սակայն դաշտի տերերը տարան կամային հաղթանակ (տեսանյութ):

Չնայած այս պարտությանը՝ ՊՍԺ-ն 56 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Լիլին», որից 2 խաղ պակաս է անցկացրել: «Լիոնը» 43 միավորով երրորդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն, 23-րդ տուր

«Լիոն» - ՊՍԺ՝ 2:1

Մուսա Դեմբելե, 33, Նաբիլ Ֆեկիր, 49 (11մ) – Անխել Դի Մարիա, 7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում