01:24  ,  4 փետրվարի, 2019

«Ռոման» ու «Միլանը» խաղաղ էին տրամադրված (տեսանյութ)

«Ռոման» ու «Միլանը» չպարզեցին հաղթողին Իտալիայի առաջնության 22-րդ տուրի խաղում: Հռոմում գրանցվեց 1:1 հաշիվը: «Միլանի» նորեկ, լեհ հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկի գոլին «Ռոման» պատասխանեց 19-ամյա իտալացի կիսապաշտպան Նիկոլո Զանյոլոյի դիպուկ հարվածով (տեսանյութ):

«Միլանը» 36 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Ռոման» ունի մեկ միավոր քիչ:

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ռոմա» - «Միլան»՝ 1:1

Նիկոլո Զանյոլո, 46 – Կշիշտոֆ Պյոնտեկ, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում