22:46  ,  3 փետրվարի, 2019

Հայ ըմբիշները 4 ոսկե մեդալ են նվաճել Նիցայում, Մաքսիմ Մանուկյանն անհաջող է հանդես եկել

Հայաստանի ներկայացուցիչները հաջող են հանդես եկել Ֆրանսիայի Նիցա քաղաքում անցկացված 1924թ. օլիմպիական չեմպիոն Անրի Դեգլանի հիշատակին նվիրված հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում:

Հայաստանի թիմի 7 ըմբիշներից չորսը դարձել են մրցաշարի հաղթող: Ոսկե մեդալ են նվաճել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) եւ Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ): Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) եւ Արթուր Շահինյանը (97 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ չի նվաճել միայն 80 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, որը հանդես է եկել 87 կգ քաշային կարգում: Մանուկյանը կրել է 2 պարտություն եւ 6 մասնակիցների մեջ բաժանել վերջին տեղը:

«Իմ քայլը» դաշինիքից 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը եզրափակիչում հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Էվրիկ Նիկողոսյանին:

Թիմային պայքարում Հայաստանի թիմը գրավել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ֆրանսիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս