19:58  ,  3 փետրվարի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» շրջանցեց «Արսենալին» (տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայի 25-րդ տուրում  «Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Լեսթերի» նկատմամբ: Միակ գոլը խաղի սկզբնամասում խփեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռոշֆորդը (տեսանյութ):

«Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում 10-րդ հանդիպումն անցկացրեց նորվեգացի մասանգետ Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ եւ տարավ 9-րդ հաղթանակը: Այս հաղթանակից հետո մանչեսթերցիները շրջանցեցին մեկ հանդիպում պակաս անցկացրած «Արսենալին» եւ 48 միավորով բարձրացան 5-րդ տեղ: «Լեսթերը» 32 միավորով 11-րդն է:

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր

«Լեսթեր» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:1

Մարկուս Ռեշֆորդ, 9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում