18:42  ,  3 փետրվարի, 2019

«Արարատ-Արմենիան» ոչ ոքի խաղաց «Ուֆայի» հետ, «Լոռին» ու «Շիրակը» չպարզեցին հաղթողին

Կիպրոսում հավաքը շարունակող Երեւանի «Արարատ-Արմենիան» փետրվարի 3-ին ստուգողական հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող Բաշկիրիայի «Ուֆայի» հետ: Գրանցվել է 1:1 հաշիվը: Թիմերը մեկական գոլ են փոխանակել երկրորդ խաղակեսում: Հայկական ակումբի պատասխան գոլը խփել է ռուսաստանցի հարձակվող Անտոն Կոբյալկոն:

Հավաքի նախորդ 2 ստուգողական խաղերում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաղթել էր կիպրոսյան «Ակրիտաս Չլորակասին» (3:1) եւ «Դիգենիս Օրոկլինիսին» (2:0):

Վանաձորի «Լոռին» ու Գյումրիի «Շիրակը» չեն պարզել հաղթողին: Գյումրիի Ֆուտբոլի ակադեմիայում կայացած ստուգողական խաղում գրանցվել է 2:2 հաշիվը: «Լոռիից» դուբլի հեղինակ է դարձել Ստեֆան Ադջումանին, իսկ «Շիրակի» կազմում աչքի ընկան Արամ Մուրադյանը եւ Խորեն Վերանյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում