12:47  ,  3 փետրվարի, 2019

Հովհաննես Բաչկովը հաղթանակ է տարել Եվրոպայի հավաքականի կազմում

2017թ. Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը մասնակցել է Պրահայում տեղի ունեցած բռնցքամարտի Եվրոպայի եւ Ասիայի չեմպիոնների հանդիպմանը, փոխանցում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Եվրոպայի հավաքականի կազմում հանդես եկած 64 կգ քաշային հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ հաղթանակի է հասել 2017թ. Ասիայի փոխչեմպիոն, 27-ամյա մոնղոլ Չինզորիգ Բաթարսուխիի նկատմամբ, իսկ Եվրոպայի հավաքականը հաղթել է 4:3 հաշվով: Չեխիայի մայրաքաղաքում Բաչկովը հանդես է եկել մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English