23:49  ,  2 փետրվարի, 2019

Դեւիսի Գավաթ. Խաչանովի հաղթանակը Ռուսաստանին դուրս բերեց հիմնական փուլ

Թենիսի Դեւիսի գավաթի խաղարկության Համաշխարհային խմբի ուղեգրի համար որակավորման փուլի Ռուսաստան - Շվեյցարիա դիմակայությունում ռուսները հաղթեցին 3:1 հաշվով:

Կարեն Խաչանովը մենախաղի երկրորդ հանդիպումը եւս ավարտեց հաղթանակով: Նրա մրցակիցն էր Հենրի Լաակսոնենը: Խաչանովն առավելության հասավ 6:7 (2:7), 7:6 (8:6), 6:4 հաշվով:

Փետրվարի 1-ին Խաչանովը 6:3, 7:5 հաշվով հաղթել էր Մարկ-Անդրեա Հյուսլերին: Դանիիլ Մեդվեդեւն էլ պարտության էր մատնել Լաակսոնենին:

Զուգախաղում Ռուսաստանի Եվգենի Դոնսկոյ – Անդրեյ Ռուբլյով զույգը պարտություն էր կրել 6:4, 3:6, 6:7 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում