21:44  ,  2 փետրվարի, 2019

Սանկտ Պետերբուրգ. Գասպարյանը Մակարովայի հետ՝ զուգախաղի եզրափակիչում

Սանկտ Պետերբուրգում ավարտին մոտեցող WTA շարքի St. Petersburg Ladies Trophy մրցաշարի կանանց զուգախաղում եզրափակի են դուրս եկել ռուսաստանցիներ Մարգարիտա Գասպարյանն ու Եկատերինա Մակարովան, որոնք կիսաեզրափակիչում 6:0, 6:2 հաշվով հաղթել են ռուսաստանցի Ալեքսանդրա Պանովային եւ իսպանացի Լարա Արուաբարենային: Պայքարը տեւել է 53 րոպե:

Եզրափակիչում Գասպարյանի եւ Մակարովայի մրցակիցները կլինեն ռուսաստանցի Աննա Կալինսկայան եւ սլովակ Վիկտորյա Կուժմովան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով