19:19  ,  2 փետրվարի, 2019

ԱԱ. Հայաստան - Մալթա՝ 3:1

Շվեդիայի Ալինգսաս քաղաքի «Էստրադ Ալինգսաս» մարզահամալիրում տեղի է ունեցել ֆուտզալի աշխարհի առաջնության որակավորման փուլի E խմբի վերջին՝ երրորդ տուրի հանդիպումը Մալթայի և Հայաստանի հավաքականների միջև: Հայաստանի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով և խմբում գրավեց երրորդ տեղը եւ ավարտեց պայքարը ընտրական փուլում:

Հայաստանի թիմի կազմում աչքի ընկան Սարո Գալստյանը, Սարգիս Մարգարյանը եւ Էդվարդ Մկրտչյանը:

Հայաստանի հավաքականը հանդես եկավ մեկնարկային հետևյալ կազմով՝

  1. Դեյվիդ Ռիկարդո Չավես, 9. Սարո Մարդանյան, 10. Սարո Գալստյան, 17. Անդրանիկ Կարապետյան, 19. Սարգիս Մարգարյան:   


Պահեստայիններ՝ 12. Սարգիս Ասկաջյան 2. Հակոբ Ուզունյան 3. Դավիթ Սուջյան 6. Գոռ Սարգսյան 7. Սարգիս Նասիբյան 8. Գարեգին Մաշումյան 11. Էդգար Կիրակոսյան 14. Խաչատուր Միքայելյան 20. Էդվարդ Մկրտչյան:


Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան

Հիշեցնենք, որ առաջին երկու տուրերում Հայաստանի թիմը 1:3 հաշվով պարտվել էր շվեդներին, 2:6 հաշվով՝ բելգիացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում