11:35  ,  2 փետրվարի, 2019

«Յուվենտուսը» 45 միլիոն եվրո կառաջարկի Մարսելոյի համար

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոյին: Թուրինյան ակումբն ամռանը բրազիլացի խաղացողի համար Արքայական թիմին կառաջարկի 45 միլիոն եվրո, հաղորդում է Tuttosport-ը:

«Յուվենտուսը» պատրաստ է 30-ամյա ֆուտբոլիստին վճարել տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ: Մարսելոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը:

Եվրոպական մամուլը գրել էր, որ «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մարսելոյին համոզում է տեղափոխվել Իտալիա: Նրանք ընկերական հարաբերություններ ունեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English