23:07  ,  1 փետրվարի, 2019

Դեւիսի Գավաթ. Կարեն Խաչանովը կրկնապատկեց Ռուսաստանի հավաքականի առավելությունը

Թենիսի Դեւիսի գավաթի խաղարկության որակավորման փուլում Ռուսաստանի հավաքականը մրցում է շվեյցարացիների հետ: Մենախաղի երկրորդ մրցախաղում Կարեն Խաչանովը հանդիպեց Մարկ-Անդրեա Հուսլերի հետ եւ հաղթեց 1 ժամ 18 րոպեում՝ 6:3, 7:5:

Ռուսաստանը հաղթում է 2:0 հաշվով: Առաջին միավորը ռուսներին բերել էր Դանիիլ Մեդվեդեւը, որը 7:6 (10:8), 6:7 (6:8), 6:2 հաշվով հաղթել էր Հենրի Լաակսոնենին:

Փետրվարի 2-ին Կարեն Խաչանովը կմրցի Լաակսոնենի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում