23:36  ,  1 փետրվարի, 2019

Հայկական ակումբների նախկին խաղացողները՝ Ալբանիայում եւ Կոսովոյում (ֆոտո)

«Բանանցի», «Արարատի» եւ «Շիրակի» նախկին խաղացող Կիրիան Նվաբուեզեն փոխել է ակումբը: Նիգերիական ծագմամբ 26-ամյա ամերիկացի ֆուտբոլիստը մակեդոնական «Պոբեդայից» տեղափոխվել է Կոսովոյի «Դրիտու», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Անցած ամռանը Երեւանի «Բանանցից» անգլիական «Ուոթֆորդ» տեղափոխված 20-ամյա գանացի կիսապաշտպան Կվասի Սիբոն համալրել է «Շկենդերբեուն», հաղորդում է ալբանական ակումբի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում