18:10  ,  1 փետրվարի, 2019

Գինտեր. Մխիթարյանը 2015-2016-ի մրցաշրջանում ոչնչացրեց բոլորին

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին պաշտպան Մատիաս Գինտերն արժանին է մատուցել նախկին ակումբակից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը 2016-ին գերմանական ակումբից տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ 2018-ին այնտեղից՝ «Արսենալ»:

«Հենրիխ Մխիթարյանն անհավանական լավն էր 2015-2016 թվականների մրցաշրջանում: Նա անմիջական մասնակցություն ունեցավ «Բորուսիայի» 50 գոլային կոմբինացիաներում եւ պարզապես ոչնչացրեց բոլորին: Նա ապահովում էր մեծ թիմային աշխատանք, կատարում էր գոլային փոխանցումներ, ինքն էր գոլեր խփում: Այդ ամենի շնորհիվ մենք ունեցանք այն ժամանակ գերազանց մրցաշրջան»,- Գինտերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Գինտերը դորտմունդյան թիմից տեղափոխվել է Մյոնխենգլադբախի «Բորուսիա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով