16:03  ,  1 փետրվարի, 2019

«Արարատը» ոչ ոքի խաղաց «Սոչիի» հետ, «Արցախը» եւ «Բանանցը» չպարզեցին հաղթողին

Սոչիում հավաք անցկացնող Երեւանի «Արարատը» երկրորդ ընկերական խաղում ոչ ոքի խաղաց ռուսական «Սոչիի» հետ՝ 1:1: Հայկական ակումբի պատասխան գոլը երկրորդ խաղակեսում խփեց Անդրանիկ Քոչարյանը:

Սոչիում «Արարատը» ոչ ոքի էր խաղացել նաեւ Կրասնոդարի «Ուրոժայի» հետ (3:3):

Երեւանի «Արցախի» եւ «Բանանցի» միջեւ ստուգողական խաղում եւս հաղթող չեղավ: Գրանցվեց 2:2 հաշիվը: «Արցախից» աչքի ընկան թիմի նորեկներ Վարդան Բակալյանն ու Լազար Ջոկիչը, իսկ «Բանանցի» գոլերից մեկը խփել է Վարդան Պողոսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս