14:41  ,  1 փետրվարի, 2019

«Փյունիկը» խոշոր հաշվով պարտվեց «Ունիվերսիտատեա Կլուժին» (ֆոտո)

Թուրքիայում մարզումային հավաքը շարունակող Երեւանի «Փյունիկը» փետրվարի 1-ին ստուգողական հանդիպում է անցկացրել ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ եւ պարտվել 1:4 հաշվով: Հայկական ակումբից գոլի հեղինակ է դարձել թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ:

Հավաքի նախորդ 2 խաղերում Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմը հաղթել էր բուլղարական «Մոնտանային» (2:1) եւ «Սլավիային» (1:0): Հավաքի վերջին խաղում «Փյունիկը» փետրվարի 1-ին կմրցի նաեւ ուկրաինական «Ալեքսանդրիայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում