11:07  ,  1 փետրվարի, 2019

Մաուրո Գեւգեոզյանը վերադարձել է Ուրուգվայ, Արթուր Մալոյանը նոր ակումբ ունի (ֆոտո)

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը վերադարձել է ուրուգվայական «Ֆենիքս», որի կազմում հանդես է եկել 2004-2009-ը եւ 2012-2015-ը, փոխանցում է Transfermarkt-ը:

Ուրուգվահայ 32-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր արգենտինական «Խիմնասիա Լա Պլատան», որի կազմը նա համալրել էր 2018-ի ամառը:

Կրասնոյարսկի «Ենիսեյի» ռուսաստանցի հարձակվող Արթուր Մալոյանը տեղափոխվել է Կրասնոդարի «Ուրոժայ», որն այս օրերին հավաք է անցկացնում Սոչիում: Օրեր առաջ «Ուրոժայը» ստուգողական հանդիպում էր անցկացրել Երեւանի «Արարատի» հետ (3:3):

29-ամյա հարձակվողը 2.5 տարվա պայմանագիր է կնքել Կրասնոդարի թիմի հետ, հայտնում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ 2018-ի հուլիսին Արթուր Մալոյանը վարձավճարով տեղափոխվել էր ռուսական «Տյումեն», սակայն հոկտեմբերին վերադարձավ «Ենիսեյ», որի կազմում չէր խաղում թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւի հետ կոնֆլիկտի պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս