23:42  ,  31 հունվարի, 2019

Gibraltar Masters. Մելքումյանը 20-րդն է, Արոնյանը՝ 24-ը

Ջիբրալթարում ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմիեւի հաղթանակով ավարտվեց  Gibraltar Masters մրցաշար: Հաղթողը 10 հնարավորից վաստակեց 8.5 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը: Երկրորդ տեղը 8 միավորով գրավեց հնդիկ Մուրալի Կարտիկեիանը:

Հայաստանի ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը վերջին տուրում սեւերով ոչ ոքի խաղաց չեխ Դավիդ Նավարայի հետ եւ 7 միավորով բաժանեց 6-22-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշով նա գրավեց 20-րդ տեղը:

Լեւոն Արոնյանը 6.5 միավորով բաժանեց 23-40-րդ տեղը: Հայկական շախմատի առաջատարի վերջնական տեղն է 24-ը:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Gibraltar Masters-ի անցած տարվա հաղթողն էր: Նախորդ տարի հայ գրոսմայստերը եզրափակիչ թայ-բրեյքում ուժեղ էր գտնվել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում