22:34  ,  31 հունվարի, 2019

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը մնացել է 10-րդ տեղում

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենամսյա աղյուսակը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մնացել է 10-րդ տեղում:

Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է:

ՖԻԴԵ, համաշխարհային դասակարգում

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2845), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2828), Դին Լիրեն (Չինաստան, 2812), Անիշ Գիրի (Հոլանդիա, 2797), Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2790), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2780), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2779), Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2771) Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2771), Լեւոն Արոնյան (Հայաստան, 2767):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում