22:04  ,  31 հունվարի, 2019

ԱԱ. Բելգիա - Հայաստան՝ 6:2

Շվեդիայի Ալինգսաս քաղաքի «Էստրադ Ալինգսաս» մարզահամալիրում տեղի է ունեցել ֆուտզալի աշխարհի առաջնության որակավորման փուլի E խմբի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Բելգիայի հավաքականների միջև: Բելգիայի հավաքականը հաղթել է 6:2 հաշվով:

Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ մեկնարկային կազմով.

12.Սարգիս Ասկաջյան 2. Հակոբ Ուզունյան 6. Գոռ Սարգսյան 10. Սարո Գալստյան 17. Անդրանիկ Կարապետյան


Պահեստայիններ՝ 1. Դեյվիդ Ռիկարդո Չավես 3. Դավիթ Սուջյան 7. Սարգիս Նասիբյան 8. Գարեգին Մաշումյան 9. Սարո Մարդանյան 11. Էդգար Կիրակոսյան 14. Խաչատուր Միքայելյան 19. Սարգիս Մարգարյան 20. Էդվարդ Մկրտչյան 


Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի թիմը 1:3 հաշվով պարտվել էր շվեդներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում