23:09  ,  31 հունվարի, 2019

«Մանչեսթեր Սիթին» ունի նոր խաղացող

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել Խորվաթիայի «Հայդուկի» կիսապաշտպան Անտե Պալավերսային, հաղորդում է խորվաթական թիմի թվիթերյան էջը։ Տրանսֆերի արժեքը կազմել է 8 միլիոն եվրո։

18–ամյա խորվաթ ֆուտբոլիստը հաջողությամբ անցել է բուժզննում եւ պայմանագիր կնքել անգլիական ակումբի հետ մինչեւ 2022 թվականը։ Մինչեւ 2020թ. հունիս Պալավերսան կշարունակի վարձակալությամբ հանդես գալ «Հայդուկում», սակայն «Մանչեսթեր Սիթին» անհրաժեշտության դեպքում 2020թ. հունվարին կկարողանա ֆուտբոլիստին ընդգրկել իր կազմում։

Պալավերսան «Հայդուկի» սան է, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման, խփել 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում