18:20  ,  31 հունվարի, 2019

Gibraltar Masters. Լեւոն Արոնյանը պարտվեց վերջին տուրում եւ դուրս մնաց լավագույն տասնյակից

Ջիբրալթարում ավարտին մոտեցող Gibraltar Masters մրցաշարի վերջին տուրում  հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց անգլիացի գրոսմայստեր Դեւիդ Հաուելի հետ եւ ընդունեց պարտությունը 29–րդ քայլում։ Արոնյանը 10 հնարավորից վաստակեց 6.5 միավոր եւ բաժանում է ընթացիկ 15–33–րդ տեղերը։

Տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել։ Հրանտ Մելքումյանը շարունակում է պարտիան չեխ Դավիդ Նավարայի հետ։

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Gibraltar Masters-ի անցած տարվա հաղթողն էր: Նախորդ տարի հայ գրոսմայստերը եզրափակիչ թայ-բրեյքում ուժեղ էր գտնվել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից:

Մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ: Գումարային պարգեւ կստանան 1-15-րդ տեղ գրաված շախմատիստները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում