18:04  ,  31 հունվարի, 2019

«Ալաշկերտի» հաղթանակն Անթալիայում՝ 3։0

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտն» առաջին ստուգողական հանդիպումն է  անցակցրել Անթալիայում ընթացող մարզումային հավաքի ընթացքում։

Մրցակիցն Ուզբեկստանի Բարձրագույն խմբի ներկայացուցիչ Բեկաբադի «Մետալուրգն» էր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ալաշկերտը» հաղթել է 3։0 հաշվով։ Առաջին խաղակեսում հաշիվը բացել է թիմի նորեկ, բրազիլացի հարձակվող Գլաուսիոն։ Հետո դուբլի հեղինակ է դարձել բրազիլացի կիսապաշտպան Գուստավո Մարմենտինին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում