17:12  ,  31 հունվարի, 2019

Մաքսիմ Մանուկյանը եւ Արսեն Ջուլֆալակյանը՝ Նիցայի մրցաշարի մասնակիցների թվում

Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն փետրվարի 1-4-ը Ֆրանսիայի Նիցա քաղաքում կայանալիք հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարին:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի որոշմամբ, մրցաշարում հանդես կգան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) եւ Հրանտ Կալաչյանը (72 կգ), փոխանցում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը վերջերս 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատ էր ստացել «Իմ քայլը» դաշինիքից:

Ֆոտո՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում