13:10  ,  31 հունվարի, 2019

Գոռ Երիցյանը մեկնել է Սոչի

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վահե Սարուխանյանն ու Գոռ Երիցյանը մեկնել են Սոչի, որտեղ կպատրաստվեն փետրվարի 9-ին կայանալիք մենամարտերին, փոխանցում է Punch Boxing Armenia-ի մամուլի ծառայությունը:

WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն Գոռ Երիցյանը կմենամարտի արգենտինացի Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեի հետ, իսկ Վահե Սարուխանյանը Ռուստաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկությունում ուժերը կչափի ռուս Պավել Մալիկովի հետ:

Հիշեցնենք, որ 24-ամյա Գոռ Երիցյանը նախորդ մենամարտն անցկացրել է դեկտեմբերի 19-ին՝ երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթելով ֆիլիպինցի Ալվին Լագումբային: Դա հայ բռնցքամարտիկի 9-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում, որտեղ նա տարավ 9-րդ հաղթանակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում