10:35  ,  31 հունվարի, 2019

Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 5 Shot Challenge-ին

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 5 Shot Challenge հաղորդմանը: Հայաստանի ազգային հավաքականի ավագի մրցակիցը եղել է նրա ակումբակից Մատեո Գենդուզին:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածքից հետո վերադարձել է «Արսենալի» ընդհանուր խումբ եւ մարզվում է առանց սահմանափակումների:

Հունվարի 21-ին ծննդյան 30-րդ տարեդարձը նշած Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է դեկտեմբերի 19-ից, երբ վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում: 

«Արսենալը» հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 3-ին՝ Պրեմյեր լիգայի 25-րդ տուրում հյուրընկալվելով «Մանչեսթեր Սիթիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում