01:53  ,  31 հունվարի, 2019

«Լիվերպուլը» միավորներ կորցրեց, «Տոտենհեմը» հասավ կամային հաղթանակի (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում առաջատար «Լիվերպուլն» ընդունեց «Լեսթեր Սիթիին»: Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

Լոնդոնի «Տոտենհեմը» տանը մրցեց «Ուոթֆորդի» հետ եւ տարավ կամային հաղթանակ 2:1 հաշվով:

«Լիվերպուլը» 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է «Մանչեսթեր Սիթիից»: «Տոտենհեմը» երրորդն է՝ 54 միավոր:

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Լիվերպուլ» - «Լեսթեր Սիթի»՝ 1:1 (տեսանյութ)

Սադիո Մանե, 3 – Գարի Մագուայր, 45+2

«Տոտենհեմ» - «Ուոթֆորդ»՝ 2:1 (տեսանյութ)

Սոն Հին Մին, 80, Ֆերնանդո Լյորենտե, 87 - Քրեյգ Քեթքարթ, 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում