23:16  ,  30 հունվարի, 2019

Gibraltar Masters. Արոնյանը վաստակեց կես միավոր, Մելքումյանը հաղթեց

Ջիբրալթարում անցկացվող Gibraltar Masters մրցաշարի (10 տուր) նախավերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց խորվաթ Իվան Սարիչի հետ: 60-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի: Արոնյանը 6.5 միավորով բաժանում է 4-13-րդ ընթացիկ տեղերը:

Նույնքան միավոր ունի նաեւ Հրանտ Մելքումյանը, որը սպիտակներով պարտության մատնեց Հնդկաստանի ներկայացուցիչ Ռաունակ Սադհվանիին:

Միանձնյա առաջատարն է ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմեւը, որը սպիտակներով հաղթեց չեխ Դավիդ Նավարային եւ վաստակել է 7.5 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս