21:18  ,  30 հունվարի, 2019

«Արսենալը» վարձակալեց «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը մրցաշրջանի երկրորդ հատվածում վարձակալությամբ հանդես կգա Լոնդոնի «Արսենալում», հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

«Բարսելոնան» նախքան այդ երկարաձգել է 25-ամյա իսպանացի ֆուտբոլիստի պայմանագիրը մինչեւ 2021 թվականի հուլիս:

Վարձակալության պայմանագրի ավարտից հետո «Արսենալը» հնարավորություն կունենա 20 միլիոն եվրոյով գնել Դենիս Սուարեսի տրանսֆերային իրավունքը:

Վարձակալության ընթացքում ֆուտբոլիստի աշխատավարձը կվճարի «Արսենալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս