22:50  ,  29 հունվարի, 2019

«Արսենալի» մեկնարկային կազմը

Հայտնի է Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմը Ուելսի «Կարդիֆի» դեմ Անգլիայի առաջնության 24-րդ տուրի խաղում:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտքի կոտրվածքից հետո այս շաբաթ մարզվել էր «Արսենալի» ընդհանուր խմբում, սակայն հայտավորված չէ հանդիպմանը:

«Արսենալ». Լենո, Լիխտշտայներ, Մուստաֆի, Մոնրեալ, Կոլաշինաց, Էլնենի, Գենդուզի, Տորեյրա, Օզիլ, Օբամեյանգ, Լյակազեթ:

«Արսենալ» - «Կարդիֆ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս