22:11  ,  29 հունվարի, 2019

Gibraltar Masters. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց առաջատարի հետ

Ջիբրալթարում անցկացվող Gibraltar Masters մրցաշարի (10 տուր) 8-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով խաղաց 20-ամյա ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմեւի հետ, որը նախորդ տուրում հաղթել էր ամերիկացի Հիկարու Նակամուրային: Գրոսմայստերները կատարեցին 41 քայլ եւ համաձայնեցին ոչ ոքի արդյունքի:

Արոնյանը 6 միավորով բաժանում է 3-12-րդ տեղերը: Արտեմեւն ու չեխ Դավիդ Նավարան վաստակել են 6.5-ական միավոր եւ կիսում են առաջին տեղը:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Gibraltar Masters-ի գործող հաղթողն է: Նախորդ տարի հայ գրոսմայստերը եզրափակիչ թայ-բրեյքում ուժեղ էր գտնվել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից:

Մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ: Գումարային պարգեւ կստանան 1-15-րդ տեղ գրաված շախմատիստները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում