21:09  ,  29 հունվարի, 2019

Սանկտ Պետերբուրգ. Մարգարիտա Գասպարյանը պարտվեց առաջին շրջանում

Սանկտ Պետերբուրգում մեկնարկած WTA շարքի մրցաշարում ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանն առաջին շրջանում մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Վիկտորյա Ազարենկայի հետ, որն էլ առավելության հասավ 6:4, 6:1 հաշվով: Պայքարը տեւեց 1 ժամ 31 րոպե:

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար 29-ամյա Ազարենկան կմրցի այս մրցաշարի անցած տարվա հաղթող, առաջին համարն ունեցող չեխ Պետրա Կվիտովայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով