20:12  ,  29 հունվարի, 2019

Ուրուգվայցի պաշտպանը վերադարձավ «Յուվենտուս»

Հռոմի «Լացիոյի» ուրուգվայցի պաշտպան Մարտին Կասերեսը տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս» եւ հանդես կգա վարձակալությամբ, հաղորդում է Իտալիայի չեմպիոնների մամուլի ծառայությունը: Կես տարվա վարձակալության համար «Յուվենտուսը» վճարել է 600 հազար եվրո:

31-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսում» խաղացել է 2009-2010 եւ 2012-2016 թվականներին՝ դառնալով Իտալիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր:

Մարտին Կասերեսը «Լացիո» էր տեղափոխվել անցած ամռանը «Վերոնայից»: Նա հանդես է եկել նաեւ Ուրուգվայի «Դեֆենսորում», իսպանական «Վիլյառեալում», «Բարսելոնայում», «Սեւիլիայում», անգլիական «Սաութհեմփթոնում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով