21:14  ,  28 հունվարի, 2019

Ալվարո Մորատան տեղափոխվեց Մադրիդի «Աթլետիկո»

Լոնդոնի «Չելսիի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան վարձակալությամբ տեղափոխվեց Մադրիդի «Աթլետիկո», հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019-2020 թվականների մրցաշրջանի ավարտը:

Ոչ պաշտոնական տվյալներով, պայմանագրում ներառված է 40-45 միլիոն եվրոյով տրանսֆերային իրավունքը հետագայում ձեռք բերելու հնարավորությունը:

Մորատան «Չելսի» էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» 2017թ. ամռանը: Տրանսֆերի գինը 66 միլիոն եվրո էր: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մորատան մասնակցել է 16 հանդիպման, խփել 5 գոլ: Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում