20:20  ,  28 հունվարի, 2019

«Ալաշկերտի» եւ «Փյունիկի» նախկին խաղացողը տեղափոխվեց «Համ Բենֆիկա»

«Ալաշկերտի», «Փյունիկի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Աշոտ Սարդարյանը վերադարձել է Լյուքսեմբուրգ:

26-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական «Լյունեւիլից» տեղափոխվել է «Համ Բենֆիկա», հաղորդում է Transfermarkt-ը:

Սարդարյանը նախկինում հանդես է եկել Լյուքսեմբուրգի առաջնությունում՝ ներկայացնելով «Ժյոնեսը»:

Հայաստանի երիտասարդական հավաքականում Սարդարյանն անցկացրել է չորս հանդիպում, խփել մեկ գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում