18:26  ,  28 հունվարի, 2019

Գեւորգ Ղազարյան. Հայաստանում պետք է լինի օտարերկրացի խաղացողների սահմանափակում

Հայաստանի հավաքականի եւ պորտուգալական «Շավիշի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է Հայաստանի առաջնությունում օտարերկրյա խաղացողների քանակի խնդրին:

«Ուզում եմ մի բանի մասին խոսամ, որը իմ կարծիքով պրոբլեմա դարձել հայկական ֆուտբոլի համար` մեր երկրում չկա սահմանափակում օտարերկրացի ֆուտբոլիստների նկատմամբ: Ես իմ կարծիքն եմ արտահայտում ու գիտեմ, որ շատ հայ ֆուտբոլիստներ ինձ հետ համամիտ են: Մենք մի անգամ չի, որ այս թեմայով խոսացել ենք. դա շատ լուրջ խնդիր է:

Օր օրի հայ ֆուտբոլիստների պահանջարկը նվազում է մեր թմերում ու ավելանումա ֆուտբոլիստների պակասը, որոնք պետք է հայկական ֆուտբոլի ապագան լինեն: Որակապես լավ լեգեոներները կարևոր են յուրաքանչյուր առաջնությունում, բայց կարծում եմ պետք է լինի սահմանափակում ` հնարավորություն տալով հայերին դրսևորելու իրենց ունակությունները համապատասխան որակյալ փորձի փոխանակում ապահովելու նպատակով»,- գրել է Ղազարյանը Ֆեյսբուքում:

Գեւորգ Ղազարյանը խաղադաշտից բացակայում է դեկտեմբերի 17-ից, երբ վնասվածք էր ստացել «Մորեյրենսի» դեմ Պորտուգալիայի առաջնության 13-րդ տուրի խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով