09:47  ,  29 հունվարի, 2019

«Ֆուտզալ բիզնես լիգա». Լրագրողների թիմը տարավ երրորդ հաղթանակը, չորրորդ տուրի արդյունքները

Նախկին «Միկա» մարզադահլիճում շարունակվող «Ֆուտզալ բիզնես լիգայի» C մրցաշարում տեղի են ունեցել չորրորդ տուրի հանդիպումները:

B խմբում ընդգրկված լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականը լարված պայքարում 3:2 հաշվով ուժեղ է գտնվել «Մարիաննայից»՝ տանելով երրորդ հաղթանակը: Խմբի մյուս խաղում «Յունիբանկը» 12:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Գլոբալ Կրեդիտի» նկատմամբ, իսկ «Բարսիս» - «Ֆասթ Կրեդիտ» հանդիպումը հետաձգվել է:

A խմբում «Յուքոմը» 3:2 հաշվով պարտության է մատնել «Գրանդ Տոբակոյին», «Իմեքս Գրուպը» 14:4 հաշվով հաղթել է «Նոր Զովքին», իսկ «Գրանդ Սպորտն» առավելության է հասել «Ալֆա Ֆարմի» նկատմամբ՝ 7:2:

Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճելու խմբերում առաջին ու երկրորդ տեղ զբաղեցրած թիմերը:

«Ֆուտզալ բիզնես լիգայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ մեկնարկել է B մրցաշարի հայտերի ընդունումը, որի վերջնաժամկետը փետրվարի 12-ն է:

Ֆոտո՝ «Ֆուտզալ բիզնես լիգայի»  մամուլի ծառություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում