17:15  ,  28 հունվարի, 2019

Քոնոր Մաքգրեգորը գնել է 3 միլիոն ֆունտ արժողությամբ զբոսանավ (ֆոտո)

Խառը մենամարտերի UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը գնել է շքեղ զբոսանավ: 30-ամյա մարզիկը սոցցանցերում հրապարակել է զբոսանավի լուսանկարները:

Ֆրանսիական Prestige ընկերության զբոսանավի գինը 3 միլիոն ֆունտ ստերլինգ է:

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորն UFC-ում նախորդ մենամարտն անցկացրել է 2017-ի հոկտեմբերին՝ տեխնիկական նոկաուտով պարտվելով թեթեւ քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին: Վերջերս ծնվել էր նրա երկրորդ զավակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում