16:25  ,  28 հունվարի, 2019

Եմելյանենկոյի մարզիչ. Կարծում եմ՝ Ֆյոդորը կավարտի կարիերան

Խառը մենամարտերի ռուսաստանցի հայտնի մարզիկ Ֆյոդոր Եմելյանենկոն կարող է առաջիկայում ավարտել կարիերան: Այդ մասին հայտնել է 42-ամյա մարտիկի մարզիչը՝ Պիտեր Տայսեն:

Bellator-ի Մեծ մրցանակի ծանր քաշային կարգի եզրափակիչում Ֆյոդոր Եմելյանենկոն նախօրեին նոկաուտով պարտվել էր ամերիկացի Ռայան Բեյդերին: Մենամարտը տեւել էր 35 վայրկյան:

«Ֆյոդորն ունի ուսի եւ ծնկի վնասվածքներ: Նրա մոտ առողջական խնդիրներ են կուտակվել: Նա հիվանդացել էր Հոլանդիայում կայացած հավաքից մեկ շաբաթ առաջ: Կարծում եմ՝ Ֆյոդորը կավարտի կարիերան»,- մարզիչի խոսքը մեջբերում է «ТАСС»-ը:

Հիշեցնենք, որ Ֆյոդոր Եմելյանենկոն անցկացրել է 45 մենամարտ, տարել 38 հաղթանակ ու կրել 6 պարտություն: Եվս մեկ մենամարտ չեղյալ է հայտարարվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում