01:57  ,  28 հունվարի, 2019

Նեյմարի բացակայությունը ՊՍԺ-ին չխանգարեց հաղթել խոշոր հաշվով (տեսանյութ)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում ՊՍԺ-ն առանց վնասվածքից ապաքինվող Նեյմարի սեփական խաղադաաշտում 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ռենի» նկատմամբ: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ ընդմիջումից հետո դաշտի տերերը 3 գոլ խփեցին 11 րոպեում: ՊՍԺ-ից դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին (տեսանյութ):

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում միակ անպարտելի թիմը մնացող ՊՍԺ-ն միավորների քանակը հասցրեց 56-ի եւ 13 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Լիլին»: «Ռենը» 30 միավորով 10-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 22-րդ տուր

ՊՍԺ - «Ռեն»՝ 4:1

Էդինսոն Կավանի, 7, 71, Անխել Դի Մարիա, 60, Կիլիան Մբապե, 66 – Մբայե Նիանգ, 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով