20:28  ,  27 հունվարի, 2019

«Արարատ-Արմենիան» 2 հաղթանակ է տարել Կիպրոսում

Կիպրոս հավաքի մեկնած Երեւանի «Արարատ-Արմենիան» հունվարի 27-ին անցկացրել է 2 ստուգողական հանդիպում:

Առաջին խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 3:1 հաշվով հաղթել է «Ակրիտաս Չլորակասին», իսկ երկրորդ մրցավեճում 2:0 հաշվով ուժեղ է գտնվել «Դիգենիս Օրոկլինիսից»: Հայկական ակումբի 2 մրցակիցներն էլ ներկայացնում են Կիպրոսը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում